Emtop tools` Բոլորին հասանելի կատարելություն Rodex Tools՝ Որակ և Հուսալիություն յուրաքանչյուր գործիքում Վստահե՜ք Total Tools-ին՝ Ձեր ամենաբարդ նախագծերն իրագործելիս Shimge՝ վստահելի ընտրություն անխափան աշխատանքի համար Emtop tools` Բոլորին հասանելի կատարելություն Rodex Tools՝ Որակ և Հուսալիություն յուրաքանչյուր գործիքում Վստահե՜ք Total Tools-ին՝ Ձեր ամենաբարդ նախագծերն իրագործելիս Shimge՝ վստահելի ընտրություն անխափան աշխատանքի համար
Տեսականի

Վերադարձի պայմանները

Վերադարձի պայմաններ

 

Shingorciq.am-ից գնված ապրանքները ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կարող են ետ վերադարձվել գնումից հետո 14 օրվա ընթացքում։

Խնդրում ենք ուշադիր կարդալ մեր վերադարձի քաղաքականությունը՝ պայմաններին մանրամասն ծանոթանալու համար:

 

Գնորդն իրավունք ունի վերադարձնել գնված ապրանքը, եթե՝

  • Գնված ապրանքն ունի տեխնիկական խնդիրներ, ոչ պատշաճ որակ կամ վնասված է
  • Պատվիրված ապրանքը չի համապատասխանում կայքի նկարագրությանը
  • Գնորդը փոխել է իր կարծիքը գնման վերաբերյալ

Վերադարձի կարգը

  • Գնորդը կարող է վերադարձնել գնումը, եթե ապրանքի ամբողջականությունը և փաթեթավորումը պահպանված են
  • Ապրանքը ենթակա չէ վերադարձման, եթե գնորդն օգտագործել կամ վնասել է այն
  • Վերադարձը կատարվում է Շինգործիք խանութի մասնագետի կողմից, որը նախապես անցկացնում է դիագնոստիկա

Գնումը ստանալուց հետո հետագայում ետ առաքման ծառայությունը վճարովի է։

Պատվերի չեղարկման ծանուցում

Այս ծանուցումը տեղեկացնում է, որ օնլայն խանութը (այսուհետ՝ «Խանութ») իրավունք ունի միակողմանիորեն չեղարկել ձեր պատվերը՝ տարբեր հանգամանքների բերումով:

Խանութն իրավունք ունի չեղարկել պատվերը հետևյալ դեպքերը ներառյալ, բայց չսահմանափակվելով՝

  1. Ապրանքների կամ ծառայությունների անհասանելիություն. Այն դեպքում, երբ ապրանքը կամ ծառայությունը, որը պատվիրվել է, անհասանելի է դառնում որևէ պատճառով, ներառյալ, բայց չսահմանափակվելով՝ մատակարարումների, օրենսդրության կամ տեխնիկական անսարքությունների փոփոխություններով:
  2. Պատվերի պայմանների խախտում. Եթե գնորդի կողմից կա պատվերի պայմանների խախտում, ներառյալ, բայց չսահմանափակվելով՝ սխալ տրամադրված առաքման կամ վճարման մասին տեղեկություններ։
  3. Ֆորս-մաժորային հանգամանքներ. ֆորսմաժորային հանգամանքների դեպքում, ինչպիսիք են բնական աղետները, զինված հակամարտությունները, գործադուլները, քաղաքացիական անկարգությունները և նմանատիպ այլ հանգամանքներ, որոնք անհնարին են դարձնում ստանձնած պարտավորությունների կատարումը:
  4. Խանութի որոշում. Խանութն իրավունք ունի իր հայեցողությամբ որոշում կայացնել պատվերը չեղարկելու մասին, եթե դա անհրաժեշտ է Խանութի շահերը պաշտպանելու համար, կամ պատվերի կատարումը խոչընդոտող այլ հանգամանքներ կան:

Գնորդը տալիս է իր համաձայնությունն այն մասին, որ խանութը պատասխանատվություն չի կրում իր կամ երրորդ անձանց առջև սույն ծանուցման համաձայն պատվերի չեղարկման հետևանքով առաջացած ցանկացած կորուստների կամ վնասների համար: